Արգենտինայի ՌԾՈւ անհետացած սուզանավի վրա անձնակազմի 37 անդամի փոխարեն 44 մարդ է եղել, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Սուզանավի կրտսեր սպաներից մեկի եղբորը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավելորդ 7 անձինք անձնակազմի անդամներ չեն եղել։ Նրանց թվում են եղել Արգենտինայի ՌԾՈւ Buzos Tacticos հատուկ նշանակության ստորաբաժանման 2 լողորդ եւ նավատորմային հետախուզության մեկ աշխատակից։
Ընդ որում, Clarin թերթի տեղեկություններով, նավաստիներից երկուսը լքել են սուզանավը դրա անհետացումից մի քանի օր առաջ։ Ենթադրաբար նրանցից մեկը լքել է նավը մոր հիվանդության պատճառով, իսկ երկրորդի հեռանալու պատճառը հայտնի չէ։ Այսպիսով՝ նավի վրա իրականում կարող էր լինել 42 մարդ։
Հիշեցնենք, որ սուզանավի անհետացման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 17-ին։




























