Չիլիում ավտոբուսի կողաշրջման հետեւանքով զոհվել է 11 մարդ, եւս 20-ը տուժել են, հայտնում է Telesur հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան Արաուկանիայի շրջանում՝ Սանտյագոյից 600 կմ հեռավորության վրա։ Mundo թերթի տեղեկություններով՝ վիրավորներից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել։
Նախագահ Միշել Բաչալետը Թվիթերում ցավակցել է զոհերի հարազատներին։




























