Իսլամական ռազմական հակաահաբեկչական կոալիցիան պատրաստ է հավաքական պատասխան տալ ահաբեկչության բոլոր դրսեւորումներին: Այս մասին  էր Ռիադի  կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասել է Պակիստանի ՌՈՒ գեներալ, իսլամական կոալիցիայի զորքերի գլխավոր հրամանատար Ռախիլ Շարիֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Սաուդյան Արաբիայի թագավորը պատմական որոշում է կայացրել կոալիցիա ստեղծելու իմաստով, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը դարձել է ավելի բարդ եւ պահանջում է ավելի շատ ջանքեր», - ասել է նա: «Հիմա մենք իսլամական արժեքների վրա հիմնված հավաքական պատասխան ունենք մարտահրավերներին»: