Ճապոնիայի ափերին 8 մարդու մասունքներով փայտե նավակ են գտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Դիակներից մի քանիսն արդեն կմախքացել են։ Ոստիկանությունը փորձում է պարզել նավակում գտնվող դիակների ինքնությունը։
Ժամանակ առ ժամանակ Ճապոնիայի ափերին Հյուսիսային Կորեայից փայտե նավակներ են հայտնվում, սակայն Ակիտայի ափամերձ ծառայությունից հայտնել են, որ մասունքների եւ նավակի ծագման մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկա։ Նավակի վրա որեւէ մակնշում չկա։



























