Չինաստանում գործարարը ՃՏՊ կեղծելու եւ ապահովագրություն ստանալու համար Jaguar մակնիշի սեփական ավտոմեքենան գետում խորտակելու ժամանակ խեղդվել է, հաղորդում է Рaper-ը:
Ըստ պարբերականի՝ Լի ազգանունով 39-ամյա տղամարդը որոշել է ՃՏՊ հնարել այն բանից հետո, երբ իմացել է, որ ապահովագրական վճարները կգերազանցեն վաճառքից ստացված գումարը:
Նա մանրամասն մշակել է վթարը: Առաջին փուլում նա ստեղծել է սարք, որը հնարավորություն է տվել նրան բջջային հեռախոսով հեռավորության վրա կառավարել մեքենան, որի օգնությամբ էլ մեքենան խորտակել է գետում:
Դրանից հետո, նա ՉԺան ազգանունով իր 29-ամյա ընկերուհու հետ սուզվել է գետը:
Նախատեսված ծրագրով, աղջիկը պետք է միանգամից ափ դուրս գար, իսկ տղամարդը հասներ մեքենային հեռակառավարման սարքը վերացնելու համար: Այնուհետ աղջիկը պետք է ոստիկանություն կանչեր, երբ տղամարդը նույնպես ափ հասած լիներ:
Սակայն տղամարդը երկար ժամանակ չէր հայտնվում, դրա համար աղջիկը որոշել է օգնության կանչել: Տեղացիները Լիին ջրում են գտել, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը, նա մահացել է:




























