Ավստրիացի դիզայներ Կլեմենս Շիլինգերը սմարթֆոնի նմանօրինակ է ստեղծել, որը նախատեսված է գաջեթներից կախվածությունը բուժելու համար, հաղորդում է Newsru-ն:

Substitute Phone անվանումով սմարթֆոնը սեւ պլաստիկից է եւ իր տեսքով ու քաշով նման չէ սովորական սմարթֆոններին:

 «Սենսորային էկրանով սմարթֆոնը մեզ հնարավորություն է տվել սոցցանցեր փախչել:

Մենք ստուգում ենք էլեկտրոնային նամակները ամեն տեղ՝ տրանսպորտում, անգամ երբ ընկերների հետ ենք: Հեռախոսը ստուգելու ցանկությունը գնալով մեծանում է, անգամ եթե ոչ մեկից հաղորդագրության չենք սպասում: Այս դիտարկումները ոգեշչել են ինձ այսպիսի սարքի ստեղծմանը», - Շիլինգի խոսքերը ներկայացնում է  «Կոմերսանտը»: