Չինաստանի Հունան նահանգի Յույան քաղաքի միջին աստիճանի Ժողովրդական դատարանը 2 մարդու բանտարկության է դատապարտել պետական իշխանության տապալման փորձի համար, նշված է դատարանի Weibo-ի պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դատապարտյալներից մեկը՝ Թայվանի բնակիչ Լի Մինչժեն, ում լրատվամիջոցներն անվանում են դեմոկրատամետ ակտիվիստ, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, դատարանը նաեւ որոշել է նրան 2 տարով զրկել քաղաքական իրավունքներից: Լի Մինչժեն կալանավորված է այս տարվա մարտից:

Երկրորդ դատապարտյալ Չինաստանի բնակիչ Պեն Յույհուային դատարանը 7 տարվա բանտարկության է դատապարտել, նրան նույնպես 2 տարով զրկել են քաղաքական իրավունքներից:

Դատարանի դահլիճում 2 ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել եւ մտադիր չեն դատավճիռը բողոքարկել: