Բելառուսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ «ընդդիմության մոտ 3 հազար կողմնակիցներ, ընտրություններում կրած պարտությունից հետո, փորձում են խախտել հասարակական կարգը, թափառում են փողոցներում, փակում են ճանապարհները եւ զանգվածային անկարգություններ են սադրում»:
Բելառուսի մայրաքաղաքում արդեն մի քանի բախումներ են եղել ոստիկանների եւ ընդդիմադիր ակտիվիստների միջեւ: Բախումների արդյունքում մի քանի մարդ, այդ թվում` երեք ոստիկան, թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ընդդիմադիր կայքերի փոխանցմամբ, մի քանի հազար մարդ հավաքվել է կառավարության շենքի առջեւ, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Որոշ կայքեր կոչ են անում բռնի հեղաշրջում իրականացնել:
ԿԸՀ-ն արդեն հրապարակել է հրցումների արդյունքները, ըստ որոնց` հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:





























