Ստամբուլի Առնավութքյոյի շրջանում ոստիկանները ահազանգի հիման վրա իրականացրած գործողությունների արդյունքում մի նկուղում ձեռնաշթղաներով կապված 57 պակիստանցի գաղթական են հայտնաբերել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ պակիստանցիներին գումարի դիմաց պետք է անցկացնեին Հունաստան եւ Իտալի, որի դիմաց ստանալու էին ամեն մեկի համար 10 հազար եվրո։

Սակայն գաղթականների տեղափոխումն իրականացնողները նրանց փակել են նկուղում, կտտանքների ենթարկել, պահանջելով բարեկամներին ասել, որ իրենք արդեն հասել են Իտալիա ու Հունաստան եւ խոստացած գումարը փոխանցել։

Ոստիկանությունը ձերբակալել է գաղթականներին կտտանքների ենթարկած խմբավորման 3 անդամի։