Չինաստանի հարավում փրկարարները փրկել են խորտակված բեռնատար նավի անձնակազմի 5 անդամների, ասված է Չինաստանի ծովի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին Գուանդուն նահանգի Չժուցզյան գետաբերանին։ Ավազ տեղափոխող բեռնատար նավը բախվել էր մեկի այլ նավի եւ խորտակվել։ Նավի վրա եղել է անձնակզմի14 անդամ, որից երկուսին փրկել էին ավելի վաղ, իսկ 12-ն անհետ կորած էին համարվում։

Նավաստիները եղել են նավախցում։ Անձնակազմի մյուս անդամները նույնպես խցում են արգելափակված։