Հայաստանում գները զսպելու համապատասխան տնտեսական քաղաքականություն չի տարվում: Այդ մասին նոյեմբերի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը՝ մեկնաբանելով հանրապետությունում գների բարձրացումը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցի շուրջ ոչ միանշանակ քաղաքականություն է վարվում. «Դրանում պարզապես ոչ մի տրամաբանություն չկա», - նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել հասարակական դժգոհության եւ նաեւ նույնիսկ բողոքի: Սակայն փորձագետը համարում է, որ հայ հասարակությունն առայժմ դրան պատրաստ չէ:




























