Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախկին նախարար, խորհրդարանի պատգամավոր Փաթի Փաթելը քննադատել է կառավարությանը Brexit–ին հավուր պատշաճի չպատրաստվելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կառավարությունը վատ է զինված բանակցություններին նախապատրաստվելու առումով։ Ամեն բան շատ հեռու է իդեալական լինելուց»,– ասված է նախկին նախարարի ելույթի տեքստում։

Քաղաքագետները 45-ամյա Փաթելին «ծագող աստղ» են համարում եւ երկրի ապագա վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը։

«Մենք պետք է հստակ եւ պարզ հասկանանք, թե ինչի ենք ուզում հասնել ի վերջո, եւ այդ հարցում բավականին ուղղամիտ լինենք»,– ասել էր Փաթելը՝ ելույթ ունենալով ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի նախաշեմին։