Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին  դեկտեմբերի 20-ին կմեկնի Թուրքիա, հայտնում է Անադոլու գործակալությունը:

Թալաբանին կմասնակցի Տնտեսական համագործակության կազմակերպության գագաթաժողովին, որը դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Ստամբուլում:

Թուրքիայում գտնվելու ընթացքում Թալաբանին հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հանդիպումների հիմնական թեմաներն են լինելու Թուրքիայի եւ Իրաքի տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները: