Ֆրանսիայում վաճառում են Նապոլեոն III-ի առանձնատներից մեկը։ Կալվածքը գտնվում է երկրի կենտրոնական Օվերն շրջանի Լուրու Բուրբոնե իդիլիական գյուղում, փոխանցում է The Loсal-ը։ Այժմ կալվածքը վաճառվում է 675 հազար եվրոյով։
Մի ժամանակ առանձնատունը պատկանել է Նապոլեոն Բոնապարտի զարմիկ Նապոլեոն III-ին, որը իշխանությունը զավթելու նպատակով մի շարք դավադրություններից հետո խաղաղ ճանապարհով իշխանության է եկել եւ հանրապետության նախագահ դարձել 1848-ին։ Նապոլեոն III-ը Ֆրանսիայի վերջին միապետն էր։



























