Լոռու մարզի Սարչապետ համայնքում ապրող 7-ամյա Գայանեն բոլորի օգնության կարիքն ունի. աղջնակի մոտ ամիսներ առաջ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել: Փոքրիկը ստիպված է պարբերաբար բուժման կուրս անցնել:

Գայանեն այս տարի փոխադրվել է երկրորդ դասարան, անընդհատ հիվանդանոցներում գտնելու պատճառով, սակայն, այս ուսումնական տարվանից դպրոց չի գնում:

Ծանր հիվանդության հետազոտությունների ու բուժման հետ կապված ծախսերի հետեւանքով աղջնակի բազմանդամ  ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Ծնողները փոքրիկի կյանքը փրկելու համար մինչ այժմ վաճառել են այն ամենը, ինչ հնարավոր էր: Այժմ նրանք վաճառքի են հանել մնացած վերջին՝ միակ կովը, որից ստացված գումարը, սակայն, սպասվող ծախսերի դիմաց չափազանց փոքր է:

Գայանեի մայրը՝ Ռուզաննան, դիմում է բոլորին ու խնդրում փրկել դստեր կյանքը: Նրանք, ովքեր կցանկանան աջակցել 7-ամյա աղջնակին, կարող են զանգահարել նրա մայրիկին՝ Ռուզաննային 094232177 հեռախոսահամարով կամ դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարին.

220142149768000 ACBA բանկ, Ռուզաննա Մնացականյան: