Դոնի Ռոստովից 29 կմ հեռավորության վրա գտնվող Պլատով օդանավակայանը կդառնա Ռուսաստանում ամենաթանկը ավիաընկերությունների սպասարկման սակագներով, հայտնում է «Վեդոմոստի»–ն։

Պլատովի շինարարությամբ զբաղվող «Տարածաշրջանների օդանավակայաններ» ընկերությունից հայտնել են, որ բարձր սակագները պայմանավորված են այն հանգամանքով, որ Դոնի Ռոստովում նոր օդանավակայանը, ի տարբերություն նախկինի, ապահովում է ուղեւորների սպասարկման բարձրագույն մակարդակ եւ թռիչքների անվտանգություն։