Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է ընդդիմադիրների հայտարարությունները, թե անցած գիշեր Մինսկում անկարգությունները ցրելու ժամանակ մարդկային զոհեր են եղել:

«Որքան ինձ հայտնի է՝ անկարգությունների ժամանակ զոհեր չեն եղել»,- հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ներայացուցիչը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը, դժգոհելով Լուկաշենկոյի հաղթանակից, բողոքի գործողություններ էր սկսել Մինսկում՝ գրոհելով կառավարության շենքը, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել: Ներկայումս ձերբակալվել է 200 մարդ, այդ թվում 5 ընդդիմադիր թեկնածուներ: