Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի եւ Ռուսաստանի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների աջակցությունն է ակնկալում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու համար՝ վերջին հրթիռային փորձարկման կապակցությմաբ, հաղորդում է Reuters-ը:
«Ես մեկ անգամ եւս դատապարտում եմ հրթիռի փորձարկումը: Այժմ մենք պետք է խստացնենք պատժամիջոցները: Ես Չինաստանի եւ Ռուսաստանի աջակցությունն եմ ակնկալում բարդ եւ արդյունավետ պատժամիջոցներ կիրառելու հարցում», - France 24-ին տված հարցազրույցում ասել է նա:




























