Ռուսաստանը Եվրամիության հետ համագործակցությունը կզարգացնի այն տեմպերով, որոնց պատրաստ են եվրոպացի գործընկերները, Libero–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Հուսանք, որ ԵՄ կառույցներն ուժ կգտնեն հրաժարվելու Ռուսաստանի  հետ «նվազագույն ընդհանուր հայտարարի» սկզբունքով աշխատելուց, կդադարեն հետեւել ԵՄ ներսում փոքրաթիվ, սակայն ծայրահեղ ագրեսիվ ռուսաֆոբներին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը եւ հավելել, որ Ռուսաստանը Եվրամիության հետ համագործակցությունը կզարգացնի այն տեմպերով, որոնց պատրաստ են եվրոպացի գործընկերները։