Մալայզիայում թունավորված՝ Հյուսիսային Կորեայի նախագահի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, իր մոտ ատրոպին է ունեցել։ Այս մասին դատարանում ասել են դատաբժշկական փորձագետները, հայտնում է մալայզիական Star թերթը։
Մահվան պահին նրա ուսապարկում գտել են 12 ամպուլա ատրոպին, որը ֆոսֆորաօրգանական մարտական թունանյութերի դեմ ունիվերսալ հակաթույն է։ Ատրոպինը փրկում է նյարդա–պարալիզացնող VX գազից, որով էլ սպանվել էր Կիմ Չեն Նամը։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի զարմիկի սպանության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 27-ին։ Նրա մահվան մեջ մեղադրվում է 2 կին։ Հետաքննության վարկածի համաձայն՝ նրանք Կուալա Լումփուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի դեմքին VX գազ են լցրել։ Կանայք իրենց մեղքը չեն ընդունում։




























