Այն հանրագրերը, որոնք կներկայացվեն Հայաստանից դուրս ապրող հայազգի անձանց, բայց ոչ ՀՀ քաղաքացիների կողմից, չեն քննարկվի, քանի որ տվյալ անձը չի բնակվում Հայաստանում եւ ՀՀ քաղաքացի չէ։ Հայաստանի ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Անհատական եվ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հրայր Թովմասյանը։

Նրա կարծիքով՝ օտարերկրացիների դեպքում շատ ավելի հստակ է, քանի որ օտարերկրացիները, եթե ՀՀ քաղաքացի չեն, առանձնապես հակված էլ չեն հանրագիր ներկայացնելու ։ «Ոչ մի գերմանացի չի քնում, մտածում՝ ինչպես անել, որ Հայաստանում  պետական կառավարման արդյունավետությունը բարձրացվի»,-նշեց նա՝ ավելացնելով, ոչ գուցե այսպիսով կառավարման համակարգը ոչ մի օգու չստանա, բայց վնաս էլ չի լինի։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի շարք նախագծեր, իսկ դրանց թվում նաեւ «Անհատական եվ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից, տեղադրվել էր e-draft.am կայքում եւ անցնելով հանրային քննարկում մտել ԱԺ:

Համաձայն օրենքի նախագծի հանրագիր ներկայացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձը, անկախ կազմակերպաիրավական ձևից Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղը, ներկայացուցչությունը, որը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում` բացառությամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպությունների: