Ամերիկացի, բրիտանացի եւ նիդեռլանդացի գիտնականները օրգանիզմների կյանքի տեւողությունը երկարացնելու ունիվերսալ մեթոդ են գտել: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:
Մասնագետները հայտնաբերել են, որ խմորասնկերի բջիջների վերապրելիությունը, ինչպես նաեւ մրգաճանճերի եւ որդերի կյանքի տեւողությունը գրեթե 10 տոկոսով մեծացել է հասուն տարիքում ՌՆԹ պոլիմերազա III ֆերմենտի ակտիվությունը մի փոքր կրճատելով:
Մասնագետները նշում են, որ ՌՆԹ պոլիմերազա III է պարունակվում բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում մարդու բջիջների մեծ մասում, իսկ դրա արգելակումը կարող է մեծացնել կյանքի տեւողությունը:




























