ՌԴ կառավարությունը տարեվերջին ռուբլու փոխարժեքի բարձրացում չի կանխատեսում։  Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այս տարի ոչ մի նման բան չի կանխատեսվում, նման իրավիճակ անհնար է»,– ասել է Մեդվեդեւը։

ՌԴ վարչապետը վստահ է, որ ռուսական ֆինանսական համակարգը կայուն եւ հավասարակշռված վիճակում է։

«Ես կարծում եմ, որ այս պահին մեր ֆինանսական համակարգը կայուն, հավասարակշռված, նորմալ վիճակում է։ Եվ չնայած դժվարություններին, որոնք մենք ունեցել ենք մի քանի տարի առաջ, այդ համակարգը հավասարակշռվել է ԿԲ որոշումների միջոցով»,– ասել է Մեդվեդեւը։