Նիդեռլանդների Գրոնինգեն համալսարանի հոգեբանները ուսումնասիրել են «սեր առաջին հայացքից» երեւույթը եւ եզրակացրել, որ այն գոյություն չունի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ուսումնասիրության առաջին փուլում կամավորներին հարց է ուղղվել իրենց ներկա հարաբերությունների մասին, ապա ցույց է տրվել օտար մարդու լուսանկար:

Մասնակիցները պետք է նկարագրեին, արդյոք գրավիչ համարում են լուսանկարում պատկերված անձին, եւ ինչ հույզեր է նա առաջացնում՝ նմանություն, կիրք, սեր կամ «ես եւ այս մարդը ստեղծված ենք միմյանց համար» զգացում: Նրանց նաեւ հարցրել են՝ արդյոք առաջին հայացքից սիրահարվել են:

Երկրորդ փուլում հարցվողները հրավիրվել էին արագացված այցելություններ կատարելու, որոնց ընթացքում նրանք անծանոթների հետ անցկացրեցին 20 րոպե կամ  կես ժամ: Մասնակիցների մեծամասնությունը տղամարդիկ էին: Ուսումնասիրության ընթացքում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 դեպք, երբ մարդիկ առաջին հայացքից սիրահարվում էին:

Սակայն, գիտնականները նկատել են, որ որքան անծանոթի գրավչությունն ավելի բարձր է, այնքան ավելի հավանական է, որ հետազոտության մասնակիցների մոտ հաղորդակցության առաջին րոպեներից ջերմ զգացմունքների կառաջանային: Այնուամենայնիվ, առաջին հայացքից սիրահարվելու դեպքերից  ոչ մեկը փոխադարձ չէր: Սրանից եզրակացություն արվեց, որ, այսպես կոչված, «սեր առաջին հայացքից» պարզապես ուժեղ սեռական ցանկություն է, որը տեղի է ունենում նաեւ առաջին հանդիպման ժամանակ կամ  հետագայում այդ հանդիպումը հիշելիս: