Կանադացի ձկնորսները Ֆանդիի ծոցում որսացել են լոբստեր՝ պատյանին «Պեպսիի»–ի լոգոտիպ։  Այս մասին հաղորդում է Guardian-ը:

Միջադեպից մեկ շաբաթ անց համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին այն մասին, թե ինչպես կարող էր լոգոն  հայտնվել լոբստերի պատյանին: Ոմանք որոշեցին,  որ խմիչքի լոգոտիպը կարող էր ինչ–որ կերպ կպնել խեցգետնի պատյանին, մյուսները գտնում էին, որ դա խեցգետին չի եղել, այլ խեցգետինի նմանվող «Պեպսի»–ի  տարա։

Այնուամենայնիվ, խեցգետնի «դաջվածքը» առաջինը  հայտնաբերած կինը չի համաձայնում նման տեսակետների  հետ: Վկաների կարծիքով, պատնեշին  չէր կարող կպնել լոգոտիպը, բացի այդ, ի տարբերություն խեցգետնի պատյանիի լոգոյին՝ խմիչքի տարաների վրա պատկերված լոգոները ավելի մեծ են լինում։