Գերմանական Deka Immobilien ընկերությունը, որը մասնագիտացած է անշարժ գույքի ներդրումների ոլորտում, գնել է Ֆրանկֆուրտի խոշորագույն երկնաքեր Tower 185-ը՝ գրասենյակներով հանդերձ, փոխանցում է Коммерсант.ru-ն:
Գործարքի արժեքը կազմել է 775 մլն եվրո, այն անշարժ գույքի եվրոպական շուկայում ընթացիկ տարվա ամենախոշոր գործարքներից մեկն է: Tower 185-ը 55-հարկանի երկնաքեր է, որի կառուցումն ավարտվել է 2011 թվականին, հիմա երկնաքերի մակերեսի մոտ 60 տոկոսը վարձակալում է քոնսալթինգային PwC ընկերությունը:
Deka Immobilien-ի կողմից Tower 185-ի գնումը կապված է բրեքսիթի եւ Ֆրանկֆուրտում գրասենյակային տարածքների մեծ պահանջարկի հետ, ասել է ընկերության գնումների եւ վաճառքի հարցերով տնօրեն Վիկտոր Շթոլթենբուրգը:




























