Tesla ընկերությունը կասկածվում է խաբեության ճանապարհով Գերմանիայում էլեկտրոմոբիլների գնորդների պարգեւատրման համակարգում ընդգրկվելու մեջ:
Auto Bild-ը հաղորդում է որ, Tesla-ն Model S-ի գինը 7000 եվրոյով նվազեցրել է պետական նպաստների ծրագրին համապատասխանելու համար:
Ըստ այդ ծրագրի՝ մեքենայի գնորդին կարող են մեքենայի գնի մի մասը՝ 4000 եվրոն փոխհատուցել: Ընդ որում գումարի մի մասը վճարում է պետությունը, մյուսը՝ արտադրողը: Սակայն պարգեւ ստանալու համար պահանջվում է, որ մոդելի գինը չգերազանցի 60 հազար եվրոն:
Գնի նվազեցումից հետո Tesla Model S 75D-ը արժեցել է մոտ 58300 եվրո: Մեքենայում բացակայել են հետեւի տեսախցիկները, նավիգացիոն համակարգը , գծի վերահսկումը, ինչպես նաեւ կայանման ռադարը: Տեսականորեն գնորդը կարող էր դրանք լրացուցիչ 13100 եվրոյով գնել, սակայն պարզվել է, որ գնորդին հնարավորութւուն չի տրվել հրաժարվել դրանցից:
Tesla-ն անանուն գնորդին հայտարարել է, որ Model S-ն առանց լրացուցիչ փաթեթի հնարավոր չէ ձեռքբերել:
Այսպիսով, ծրագրի մեջ ընդգրկվելու պայմանը չի պահպանվել:
Tesla-ն հերքում է բոլոր մեղադրաքները:




























