Չորս անօդաչու ավտոբուսներ սկսել են Չինաստանի Շենժեն քաղաքի փողոցներով շրջել, հաղորդում է Rambler-ը:
Անօդաչու ավտոբուսները սովորական ավտոբուսներից փոքր են: Նրանք կարող են շարժվել մինչեւ 30 կմ/ժ արագությամբ: Մեքենաները հագեցված են լազերային սենսորներով, տեսախցիկներով եւ GPS-ով:
Դրանք ծրագրված են այնպես, որպեսզի խուսափեն հետիոտնի, ավտոմեքենաների եւ այլ խոչըտնդոտներին բախվելուց:
Անվտանգ ռեժիմում դրանք փոխում են երթեւեկության գծերը եւ կանգ են առնում կանգառներում:
Ընդ որում անօդաչու ավտոբոսում վարորդ կլինի, որպեսզի կանխի արտակարգ իրավիճակները:
Անհրաժեշտության դեպքում նա կարող է արտակարգ արգելակում անել կամ անձամբ կառավարել ավտոբուսը:




























