Թայմս Սքուերի հրապարակում կրկին հայտնվել է ցուցատախտակ՝ հիշեցնելով անցորդներին ԱՄՆ պետական պարտքի ծավալի մասին։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:
Ցուցատախտակում երեւում է 14-նիշանոց գումար։ ԱՄՆ-ն իր պարտատերերին պարտք է ավելի քան 20 տրիլիոն դոլար, յուրաքանչյուրին առանձին՝ ավելի քան 242 հազար:
Կես տարի առաջ «Durst Organization» զարգացման ընկերությունը 160 հազար դոլար էր ծախսել ցուցատախտակըի թարմացման համար, սակայն որոշվել էր «փոքր-ինչ հնացած» տեսքին ձեռք չտալ։ Ընկերության նախագահ Դուգլաս Դերստի խոսքով՝ այս «ծեր մարդը» հիշեցնում է մարդկանց, որ պետական պարտքի խնդիրը արդիական է արդեն երկար ժամանակ:
«Սա լուռ հիշեցում է կառավարությանը՝ պետք է ապրել եղած միջոցներով», - ասում է Դորստը:
Ընկերությունը չի ակնկալում, որ իրավիճակը կտրուկ կփոխվի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, ավ ժամանակին իրեն անվանել էր «պարտքի արքա» եւ խոստովանել է, որ «վարկերն են հանգեցրել այս իրավիճակին»:




























