Բրիտանացի ոստիկանը մոտ 15 րոպե բեռնատարը պահել է կամրջից ընկնելուց, որի խցիկում վարորդը փակված էր մնացել, հայտնում է Daily Mail-ը:
Պատահարը տեղի է ունեցել Ուեսթ Յորքշիրի կոմսությունում: Բեռնատարի վարորդը կառավարումը կորցրել է, որի հետեւանքով մեքենան կողաշրջվել է եւ քիչ էր մնում կամրջից ընկներ: Վթարի վայր առաջինը հասել է ոստիկանության սպա Մարտին Ուիլիսը: Տեսնելով, որ մեքենան կախված է կամրջի եզրից, իսկ վարորդը խցանցված է խցիկում՝ նա առանց երկար մտածելու բռնել է մեքենայի անվից, որ թույլ չտա մեքենան ընկնի: Ոստիկանն այս վիճակում ստիպված էր մնալ մոտ 15 րոպե մինչ կհասնեին փրկարարները:
«Չեմ կարող նկարագրել թեթեւացման այն զգացումը, որն ունեցա հրշեջ-փրկարարների գալուց հետո»,- Twitter-ում նշել է նա՝ հրապարակելով պատահարի վայրի լուսանկարները:
1st on the scene of this collision on the #A1M this morning and faced with a vehicle balancing over the edge of a bridge with the driver trapped! After holding on to the vehicle to stop it swaying in the wind I can't begin to desribe my relief when @WYFRS arrived on scene! pic.twitter.com/E8ilktlOl7
— Motorway Martin (@WYP_PCWILLIS) 1 декабря 2017 г.
Փրկարարները կարողացել են շրջել բեռնատարը եւ ճոպանների միջոցով այն անվտանգ վայր քարշակել:
Բեռնատարի 22-ամյա վարորդին հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օգտատերերից մեկն Ուիլիսին «սուպերմեն» է անվանել՝ նշելով, որ լուսանկարից բացակայում է «սուպերմենի» թիկնոցը:




























