Գիտնականները մեկ տարի զբաղվել են օվկիանոսի կենսաքիմիայի հետազոտությամբ, որը պատասխանատու է ջրիմուռների գույնի եւ դրանց կուտակման համար: Հաջողվել է պարզել, որ այս օրգանիզմները աճելիս կավճով են պատվում: Երբ կուտակվում են օվկիանոսի որեւէ հատվածում, ապա լույսն արտացոլում են մթնոլորտ եւ ջրին հաղորդում են կավճակապտավուն երանգ, փոխանցում է «Մոյա Պլանետան»:
Վերեւից նայելիս թվում է, թե Վան Գոգն իր յուղաներկերը օվկիանոսն է լցրել:
Երկաթի եւ ածխաթթու գազի մեծ, սիլիկահողի ցածր պարունակությունները, բարենպաստ ջերմաստիճանը այն համալրին է, որ կատարյալ պայմաններ է ստեղծում կոկոլիտոֆորիդների աճի համար:
Այս օրգանիզմները կարողանում են մթնոլորտից ածխածինը ներծծել, որպեսզի կազմավորեն իրենց «խեցիները»: Նախկինում որոշ գիտնականներ կարծում էին, որ միաբջիջները վերջին տեղը չեն գրավում գլոբալ ածխածնային ցիկլում: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ կոկոլիտոֆորիդները իրենց գաղութները կառուցելու պրոցեսում ածխաթթու գազ են արտադրում՝ կարգավորելով դրա մակարդակը:



























