Դուբայի ոստիկանությունը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: 143 ավտոմեքենաներով սմայլիկ է ձեւավորել ԱՄԷ-ի պետական դրոշի գույներով, հայտնում է Gulfnews-ը: Այսպիսով գերազանցվել է նախորդ ռեկորդը, որը 2015 թվականին սահմանել էր Pepsi ընկերությունը :

Դուբայի Երջանկության եւ դրական էմոցիաների խորհրդի նախագահը նշել է, որ ակցիայի նպատակը «երիտասարդության ուշադրության գրավումն էր եւ նման միջոցառումներին մասնակցելու համար նրանց մոտիվացնելը»: