Ապագա ինտերնետ տեխնոլոգիաները եւ արհեստական ինտելեկտը պետք է գաղտնի, անվտանգ եւ մարդկային լինեն: Այս մասին հայտարարել է Apple Inc.-ի տնօրեն Թիմ Քուկը՝ ելույթ ունենալով Չինաստանում ընթացող ինտերնետի համաշխարհային գիտաժողովում, փոխանցում է Bloomberg-ը:
«Այս գիտաժողովի նպատակն է թվային տնտեսության մշակումը թափանցիկության եւ ընդհանուր առավելությունների համար. սա տեսլական է, որին Apple-ը համաձայն է»,- ասել է Քուկը: «Մենք հպարտանում ենք, որ Չինաստանում մեր մեծաթիվ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանրույթի ստեղծման վրա, որը կիբերտարածությունում ընդհանուր ապագա կմտնի»,- ասել է Քուկը:
Քուկի ելույթն առանցքային է Չինաստանում ընկերության ապագայի տեսանկյունից, որն այժմ Հյուսիսային Ամերիկաի սահմաններից դուրս խոշորագույն շուկան է:
Քուկի խոսքով՝ Apple ընկերությունում մոտ 30 տարի ընդամենը մի քանի աշխատակից է եղել, իսկ այսօր այն ստեղծել է ավելի քան 5 մլն աշխատատեղ Չինաստանում, այդ թվում՝ բջջային հավելվածների 1,8 մլն տեղացի մշակողներ: «Շատ է խոսվել ԻՏ պոտենցիալ թերությունների մասին, բայց ես չեմ մտահոգվում մեքենաների համար, որոնք մարդկանց նման են մտածում: Ես մտահոգվում են մարդկանց համար, որոնք մտածում են ինչպես մեքենաները»,- ասել է նա: «Մենք բոլորս պետք է աշխատենք, որպեսզի մեր արժեքների հետ հումանիտար տեխնոլոգիաներ ներդնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ապագայի տեխնոլոգիան պետք է թափանցիկություն, կրեատիվություն եւ երաշխիքներ ունենա գաղտնիությունը ապահովելիս օգտատերերին պաշտպանելու համար:



























