Չինաստանցի ֆերմերը մի ժամում դարձել է թաղամասի ամենահարուստ բնակիչը այն բանից հետո, երբ սպանված խոզի ստամոքսում այսպես կոչված բեզոար քար է հայտնաբերվել, որը մազերից եւ չմարսված սննդից ձեւավորված կծիկ է իրենից ներկայացնում: Գտածոն գնահատվել է 606 հազար դոլար։ Այս մասին հաղորդում է Metro-ն։
Որքան էլ որ տարօրինակ թվա, նույնիսկ տեղաբնակ գյուղացիներին նմանատիպ «քար» տեսնելու հնարավորություն ոչ միշտ էր ընձեռնվում։ Տեղաբնիկները դրանք անվանում են «խոզական գանձեր»։ Համարվում է, որ բեզոար քարից պատրաստված դեղամիջոցները օրգանիզմից հիանալի դուրս են բերում տոքսինները եւ կարող են բուժել շատ հիվանդություններ։
17-րդ դարում «խոզական գանձերը» լայնորեն օգտագործվում էին անգլիացի բժիշկների կողմից, իսկ շատ չինացի բժիշկների համար այն առ այսօր ոսկու արժեք ունի։




























