2018 թվականի պետբյուջեի նախագիծը հիմքեր է ստեղծում ապագա տնտեսական զարգացման համար։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Ընդ որում, նա կոչ է արել պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում ձգել գոտիները։ «Կա վստահություն կառավարության բարեփոխումների որոշման նկատմամբ, եւ մենք լիահույս ենք, որ 2018-ի համար տնտեսական ցուցանիշները ավելի մեծ կլինեն նախասահմանվածներից»,– ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշները նախապայմաններ են ստեղծում երկրում սոցիալական լարվածության մեղմացման, ինչպես նաեւ լուրջ սոցիալական ծրագրերի իրացման  համար։