Հայաստանի սիրտը մարզերն ու գյուղերն են: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնամշակված տարբերակի քննարկման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը միանգամայն իրատեսական է: «Ես առավել քան համոզված եմ, որ միջնաժամկետ եւ այլ ծրագրերի շրջանակում մեր պատգամավորների առաջարկները հաշվի կառնվեն»,- նշեց Բաղդասարյանը՝ պարզաբանելով, որ անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել ծնելիության հարցի վրա, որն առողջապահության ոլորտի մասն է: Նրա գնահատմամբ՝ 2018-ի պետական բյուջեի նախագիծը ապագային է միտված եւ կայունացնող է համարվում:




























