NiceHash կրիպտոարժույթի բորսայից հաքերները ավելի քան 60 միլիոն դոլարի բիթքոին են գողացել, հաղորդում է CNBC-ը:

Տեղեկատվության համաձայն՝ օգտատերերը հաղորդել են շուրջ 4800 բիթքոին գողանալու մասին, ինչը կազմում է շուրջ 68 միլիոն դոլար:

«Մենք աշխատում ենք պարզել գողացված բիթքոինների ստույգ քանակը: Այս իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք սեփական հետախուզումն ենք անցկացնում եւ նաեւ այդ գործը փոխանցել ենք համապատասխան մարմիններին», - հայտարարել են ընկերությունում:

Այդ ակտիվի արժեքը մի քանի տարվա ընթացքում մի քանի տասնյակ դոլարից աճել է մինչեւ 15 հազար դոլար: Տվյալ կրիպտոարժույթով գործողությունների առանձնահատկությունն այն է, որ դրան կարող է մասնակցել ցանկացած մարդ, որն ունի համացանցին միացված համակարգիչ:

Բիթքոինի արժեքը գերազանցել է 14 հազար դոլարը

ՌԴ ֆիննախը վճարումների համար կրիպտոարժույթի ստեղծումը քրեական հանցագործություն է համարում