News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բիթքոինի արժեքը շարունակում է թարմացնել ռեկորդները. չորեքշաբթի այն բարձրացել է ավելի քան 12 տոկոսով եւ գերազանցել միանգամից երկու՝ 13 հազար եւ 14 հազար դոլարի նիշը, հաղորդում է MarketWatch-ը:

Բիթքոինի վերջին գնանշումը CoinDesk-ում գտնվում է 14,118 հազար դոլարի մակարդակին:

Ընդ որում՝ կրիպտոարժույթի կապիտալիզացիան գերազանցել է 234 միլիարդ դոլարը, վկայում են CoinMarketCap.com-ի տվյալները: 100 միլիարդ դոլարի ծավալը առաջին անգամ հաղթահարվել է այս տարվա հոկտեմբերին:

Ընթացիկ տարվա սկզբին բիթքոինի արժեքը բարձրացել էր ավելի քան 1400 տոկոսով, այն դեպքում, երբ S&P 500-ն ավելացրել էր ընդամենը18 տոկոս:

Շուկայի բոլոր կրիպտոարժույթների կապիտալիզացիան այժմ ամբողջությամբ կազմում է մոտ 257 միլիարդ դոլար:

Անցյալ շաբաթ The Telegraph պարբերականը հաղորդել էր, որ ի հայտ են եկել առաջին միլիարդատերերը, որոնք իրենց կարողությունը բիթքոինի մեջ են ներդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ