News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում պատրաստվող կրիպտոարժույթի մասին օրենքով հնարավոր կլինի հատուկ վճարումների համար կրիկպտոարժույթի ստեղծումը որակել որպես քրեորեն հետապնդելի արարք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Պատիժները տարբեր կլինեն՝ հիմնականում վարչական, բայց եթե որեւէ մեկը հատուկ է կրիպտոարժույթի ստեղծում կազմակերպել ինչ-որ վճարումներ կատարելու նպատակով, ապա քրեական պատիժ կհետեւի»,- ասել է Մոիսեեւը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում բոլոր վճարումները պետք է կատարվեն ռուբլով, եւ օրենքում ավելի մանրամասն կներկայացվի սահմանադրական այս սկզբունքի իրականացումը եւ այն խախտելու տարբեր աստիճանի համար պատիժը: Նրա խոսքով՝ քրեական պատասխանատվությունից բացի, վճարումների նպատակով խոշոր չափերով կրիպտոարժույթի թողարկման համար այլ պատժատեսակներ էլ կլինեն՝ հիմնականում վարչական: Համապատասխան ուղղումները, որոնք համաձայնեցվել են ՌԴ ԿԲ-ի եւ իրավապահ մարմինների հետ, հետագայում կմտցվեն Վարչական իրավախախտումների եւ Քրեական օրենսգրքերի մեջ:

Բիթքոինի արժեքը գերազանցել է 14 հազար դոլարը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ