Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 9-ից Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց եւ Աճառյան փողոց-Աճառյան 2-րդ փակուղի փողոց խաչմերուկներում կտեղակայվեն կրկնող լուսացույցներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ից, Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի։
Մասնավորապես, Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը եւ ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:




























