Օրերս Վրաստանի ՆԳ նախարար Իվանե Մերաբիշվիլին Ախալցխայում նոր ոստիկանական շենք է բացել:

Այս շենքը Սամցխե-Ջավախքում կառուցած հինգերորդ շենքն է: Նոր շինությունը հագեցած է նոր համակարգչային տեխնիկայով:

«Ոստիկանական ծառայողները տեղափոխվել են ոչ միայն նոր շենք, այլեւ նրանց փոխանցվել է նաեւ նոր զենք, որպեսզի նրանց կատարած աշխատանքը լինի ավելի էֆեկտիվ»,- հայտարարել է Սամցխե-Ջավախքի եւ Միջին Քարթլիի ոստիկանական ծառայությունների ղեկավար Ռամազ Տոգոնիձեն:

Սամցխե-Ջավախքի ոստիկանական շենքի շինությունը սկսել է 2010 թվականի աշնանը: Այդ շինության ոստիկանությունը կծառայի Ախալցխայի եւ նրա 45 գյուղերի բնակիչներին:

Հաջորդ տարի Վրաստանի ՆԳ նախարարությունը նման շենք պլանավորել է կառուցել նաեւ Նինոծմինդայում: