Google-ը Պեկինում արհեստական ինտելեկտի լաբորատորիա է բացել՝ այսպիսով փորձելով դեպի տեխնիկական ոլորտ գրավել տաղանդավոր չինացի մասնագետների, հաղորդում է Dow Jones-ը:
Google-ը պարզաբանել է, որ AI China Center կենտրոնը հրավիրում է հիմնարար ուսումնասիրություններ կատարող ինժեներների:
«Մենք պետք է գիտակցենք հնարավոությունները եւ առաջատարի դիրքերը, որոնք արդեն արհեստական ինտելեկտի եւ տեխնոլոգիաների ոլորտում ցուցադրում է Չինաստանը», - ասել է Google Cloud-ի տնօրեն եւ նոր լաբորատորիայի համաղեկավար Ֆեյ Ֆեյ Լին:
Նրա խոսքով՝ Google-ը արդեն հրավիրել է խորը ուսուսման ոլորտի առաջատար մասնագետների եւ մտադիր է նաեւ այլ մասնագետների վարձել, որոնք զբաղվում են պատկերների մեքենայական ճանաչմամբ:




























