Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ի նիստին միաձայն՝ 92 «կողմ» ձայնով, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունները եւ լրացումները:

Փոփոխությունների համաձայն՝ կներդրվի ծրագրային բյուջետավորում: Այսպիսով, բյուջեից միջոցները կուղղվեն տարբեր նախարարությունների կողմից իրականացվող կոնկրետ ծրագրերին, այլ ոչ թե՝ նախարարություններին, ինչպես նախկինում էր, որոնք ինքնուրույն էին որոշում՝ ինչպես ծախսել պետության կողմից տրամադրված ֆինանսավորումը: