ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության եւ տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության եւ ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները:

Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առեւտրային վերադիրների նվազմամբ եւ գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ: Փոխարենը 2016թ. 10 ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.7 մլրդ դրամով:

Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման եւ առեւտրի ոլորտներում: Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով: