Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար: Այս մասին, այսօր, դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Ամբողջ ԵՏՄ-ի անունից չեմ կարող խոսել, որոցհետեւ ես ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց կարող եմ ասել, որ Իրանի շուկան, այդ շուկայի կառուցվածքը նորմալ ուսումնասիրելու դեպքում, Մեղրիի ազատ առետրի գոտին կարող է հետաքրքիր լինել ոչ միայն ԵՏՄ-ի եւ նրա առանձին երկրների համար, այլեւ այլ երկրների համար: Մենք հույս ունենք, որ կկարողանանք գտնել հետագա համագործակցության այն կետերը ոչ միայն Հայաստանի եւ Իրանի միջեւ, այլեւ ԵՏՄ երկրների համար: Ես համոզված եմ, որ մենք կգտնենք համագործակցության այդ կետերը»,-ասաց նա:

«Կրկնում եմ, որ նախ պետք է շտ մանրամասն ուսումնասիրել իանական շուկան, պարզել, ե ինչ պահանջմունքներն ունի այն: Ես դեմ եմ դատարկ խոսքերին, կողմ եմ, որ լինեն իրական ծրագրեր, իրական ներդրումներ»,- ընդգծեց Բաբկոն:

Նշենք, որ դեռ նախորդ տարի «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ կնքվել է պայմանագիր, որով ՍՊԸ-ն իրավունք է ստացել սկսել Ագարակում ազատ տնտեսական գոտու ձեւավորումը: Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին պետք է բացվեր դեռեւս հոկտեմբերին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ, 10 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի շուրջ 30 մլն դոլար: Իսկ 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար:

Փոխնախարարի խոսքով, շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու եւ գործունեություն ծավալելու հարցում: Նշվում է, որ Հայաստան-Իրան սահմանին, Ագարակ քաղաքի մոտական տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում գործունեությունը ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչեւ նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն եւ տեքստիլ արդյունաբերություն: Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի: Սա Եվրասիական տնտեսական միության տարածքում ստեղծված 7 գոտիներից մեկն է լինելու, որում գործելու է նաեւ «Դյութի ֆրի» համակարգ: