Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնն հայտարարել է, որ  կվերադառնա Իսպանիա, եթե իշխանությունները հարգանք ցուցաբերեն ինքնավար համայնքի ընտրությունների արդյունքների նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե իշխանությունները հարգեն Կատալոնիայի ընտրությունների արդյունքները, որի արդյունքում 155-րդ հոդվածի (Սահմանադրության) գործողությունը դադարեցվի, եւ  ընտրությունները 155-րդ հոդվածի շրջանակներում ճանաչվեն որպես հանրաքվե, ես ուրիշ այլընտրանք, քան վերադառնալն է, չեմ ունենա»,-նշել է նա։

Պուչդեմոնի խոսքով՝ առաջին բանը, որ նա ցանկանում է անել հայրենիք վերադառնալու դեպքում, «օդը շնչելն ու լանդշաֆտով հիանալն է»: