Բելգիան Սաուդյան Արաբիայում իր դեսպանի պաշտոնում կնոջ կնշանակի: Դեսպանի նստավայրը կգտնվի Ալ-Ռիյադում: Դոմինիկ Միները կանցնի դեսպանի պարտականություններին հաջորդ ամռանը: Այս մասին հաղորդում է Businessinsider-ը՝ վկայակոչելով VRT հանրային ռադիոընկերությունը:

Սա անարգանքի արտահայտում է երկրի հանդեպ, որը հայտնի է կանանց իրավունքների իր հատուկ տեսլականով: Բելգիան կին դեսպան կնշանակի նաեւ Իրանում. այստեղ կանայք եւս ավելի քիչ իրավունքներ ունեն, քան տղամարդիկ:

Այն բացառիկ դեպքերում, երբ Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվում է աշխատել, նրանք չեն կարող աշխատել տղամարդկանց հետ եւ ազատ տեղաշարժման համար պետք է «խնամակալի» ստորագրությամբ հատուկ թույլտվություն ունենան: