Շուկայում ձիու եւ ավանակի մսի վաճառքը եղել է խախտումով եւ հայտնաբերվել է։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկմանը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրել է, թե ինչպես են ձիու եւ ավանակի միսը հասել շուկա, եւ ով պետք է պատասխան տա նման դեպքերի համար։ Փոխնախարարն ի պատասխան նշել է. «Դա կատարվել է օրենքի խախտումով եւ հայտնաբերվել է համապատասխան ծառայության կողմից։ Լինում են տեղեր, որ գողություններ են լինում։ Բռնվելու դեպքում պատժվում են։ Ինչ-որ մեկը ձեռք է բերել եւ վաճառել է շուկայում այդ միսը»,- ասել է Հարությունյանը։
Նա նշել է, թե օրենքով կրկնակի վերահսկողություն պետք է լինի, որ շուկայում բացառվեն նման դեպքերը։
Նշենք, որ ՍԱՊԾ-ն Խորենացի փողոցում կանխել է ձիու մսեղիքի վաճառքը: Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ կանխվել է տավարի մսի անվան տակ 888 կգ ավանակի եւ ձիու մսի իրացումը։
Կանխվել է ձիու մսեղիքի վաճառքը. դեպքը տեղի է ունեցել Խորենացի փողոցում




























