Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի եւ Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը, այս մասին սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Կոսովոյում իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, կողմերի երկխոսության հիման վրա ՄԱԿ ԱԽ բանաձեւերին համապատասխան:




























