Հայաստանում 2018-ի հունվար-փետրվարին սպասվում է ծխախոտի թանկացում: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տեղեկացված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ ծխախոտի թանկացումը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ 2018-ից ԵՏՄ շրջանակում պետք է գործի ծխախոտի նոր ակցիզային հարկ: «Իրավասու մարմինները պետք է հետեւեն, որ նախորդ խմբաքանակների ծխախոտը խանութներում վաճառվի նախկին գնով, սակայն սա երակարաժամկետ էֆեկտ չի ունենա, քանի որ, որպես կանոն, նախորդ խմբաքանակների մնացորդն աննշան է լինում»,- շեշտեց Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ամեն տարի ծխախոտի ակցիզային հարկը 15 տոկոսով բարձրացնելու է՝ ըստ իշխանությունների ընդունած ծխելու դեմ պայքարի հայեցակարգի: Ակցիզի բարձրացումը կանցկացվի նաեւ ազգային օրենսդրությունը ԵՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: